Վերջին օրերին ընթերցածս 5 հիշվող գրառումները


"զարթնիր լաոյի" թեման դեռ մի 20-25 տարի առաջ էի վերլուծել ու ծավալուն հոդվածով ներկայացրել:
Հասուն տղամարդը փոխանակ ինքը պայքարելու, օրորոցի մոտ թախանաձագին խնդրում է որ կաթնակերը զարթնի ու իր հարցերը լուծի:
Սա է եղել գենոցիդված հայը ու սա է նաև հիմա,, 100 տարի անց բաղրամյանն իբր խրոխտ փակող երկրի տերը, որը հույսը դրել է "ժողովրդի" վրա:
Շատ ներող, իսկ դու ուր ես՞: Եկել էիր մարդակերների դեմը պարելու ու հույսդ էր, որ դրանից զինաթափվելու են ու իրենց միլիոնը քեզ են տալու՞:
Էս ինչ վիճակ է, տղամարդ ասածն էլ էսքան ցածրանա՞:
Բա մտածեիր, որ թևերդ ոլորելու են ու լցնեն մեքենաները: Մտածեիր, որ կյանքի պայքար է, որում դու ոչինչ ես, եթե ունակ չես ինքդ դիմադրելու:
Խնդրում եմ տարածել այս կադրերը հենց քննարկման համար: Էս աբսուրդին կարող է վերջ տրվել միայն ամենածանր ճշմարտությունը մեր դեմքին շպրտելով:
Հերիք եղավ, երկիրն արդեն վերանում է լալկանության ու տղամարդկայինի չգիտակցման պատճառով:

հարգելի դրսում ապրողներ
ոչ ոք ձեզ չի մեղադրում, որ դրսում եք
բայց մի փնտրեք, թե մենք դրանում ինչով ենք մեղավոր
մենք ստեղ դերասան չենք, որ լավ կամ վատ խաղանք, դուք էլ կինո չեք նայում, որ կինոքննադատեք
մենք ստեղ ապրում ենք
մեզ համար
ու նենց չի, որ երկու օրում պիտի ձեր պատկերացրած հաղթանակները տանենք, իշխանությունը ձեր ուզածով փոխենք, հարմար աշխատատեղեր առաջարկենք
ՄԵՆՔ ՍՏԵՂ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ
իր բոլոր նշանակություններով
ոնց կարողանում ենք-ոնց չենք կարողանում, ոնց խելքներս կտրում է, ... տենց, էլի
սիրեք մեզ, մենք էլ էս ենք

Մենք՝ տկարներս, որ քթներիս առաջն էլ չենք տեսնում հաճախ, մենք՝ թերահավատներս, որ իմանալով էլ կասկածում ենք, հաճախ ենք գլուխներս տմբտմբացնելով ու ափսոսանքով «փաստում»՝ էս ազգը կորչում է, էլ չի լինի «ԷՆ» ոգին, որ սարեր շուռ տվեց...
Բայց մենք տկար ենք, մենք թերահավատ ենք, մենք անհավատ ենք:
Նայում եմ Բաղրամյանում առավոտ շուտ հավաքված անուշ երգող տղաներին՝ «խաչով լինի, գրչով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ», նայում եմ պոնչիկ կրծող ձագուկներին ազգիս, որ միևնույն լրջությամբ ծամում են ու երգող տղաներին նայում, ու հուզմունքս չեմ կարողանում զսպել:
Երկրիս տերերը տեղում են: Թե ընդամենը մի-երկու շաբաթ առաջ նրանց մենակ սահմաններին էի տեսնում, հիմա նրանք էստեղ էլ են: Տեր են:
Դեռ ինչքա՜ն սարեր ենք շուռ տալու, աշխարհքի շաշվելու աստիճան
Աչքիս Նախիջևանի հերթն է հասնում, Մասիսը վկա:)

Էս էրեխեքին Համլետի հոր տեսքով ու անեծքով անուն դնող-անուն կպցնողները, քաղաքական օրակարգը իրենցը չհամարողներին վախկոտ, դավաճան կամ ախմախ որակողները մի պարզ բան չեն հասկանում՝ հայվանների մի խումբը մյուս խմբով փոխարինելու օրակարգը հայվանների էս կամ էն խմբի օրակարգն ա․․․ ջահելների օրակարգը հայվանների առանձին վերցրած խմբին իրենց ձայնը լսելը հարկադրելն ա․․․ իսկ ձեզ համար իշխանություն պոկելու համար պայքարեք ինքներդ՝ բոլոր միջոցներով․․․
․․․քաղաքական պայքարն էն ա, երբ տարբեր գույնի, տարբեր հոտի ու տարբեր աղիքների թրիքները փորձում են գրավել գարշոկը՝ մեզ համոզելով, որ իրենց հոտը, գույնն ու աղիքները այլընտրանք չունեն… քաղաքացիական պայքարի օրակարգում գարշոկը գրաված թրիքին ստիպելն ա, որ թրիքը աթարի իր գործառույթը կատարի…
․․․գարշոկը գրավելը ձեր նեղ թրքսնվեր խնդիրն ա, հարգելի քաղաքական գործիչներ, մերը՝ ձեզ ստիպելը, որ հոտից բացի լույս ու ջերմություն արձակեք…
© թրքագետ

Նրանք, ովքեր կարդացել են Գիրք-Գրոցն ու հասկացել են Մովսեսի Սինա սար բարձրանալու՝ Իմաստության հետ խորհրդակցելու եւ Պատվիրաններ բերելու առակը, անշուշտ հասկանում են, որ Ոսկե Հորթին աղոթելու վտանգը ոչ թե եղել ու անցել է այլ մինչեւ հիմա ամեն օր կախված է բոլորիս գլխին...
Մարդն իր ժողովրդին հանում է ստրկությունից, ասում է, - ելնեմ սարը ՄՏՔԻ կարծիքն իմանամ, գամ...
մինչեւ ՄՏՔԻՑ օրենքներ է ստանում ու վերադառնում, ժողովուրդը հասցնում է ընկնել փնթիության ու նյութապաշտության ճիրանները...
մի լավ ծեծ ու ջարդ է տալիս ու 40 տարի անապատներում թափառել տալով փորձում է ՆՈՐ, Արժանապատիվ տեսակ ստանալ...
Սթափվեք...
Մենք 40 տարի ժամկետ չունենք...

2014 թվականին ընթերցածս 5 լավագույն հոդվածները


Ասում են՝ Դուբայում հայ պոռնիկներն իրենց նամուսով են պահել

Այս ֆոնին, հուսադրող տեղեկություն է տարածվել: Պարզվել է, որ հայ մարմնավաճառները Դուբայում իրենց արժանապատվորեն են պահել. նրանք հրաժարվել են ոչ ավանդական սեքս ծառայություններ մատուցել եւ հայտարարել են, որ դա հարիր չէ ազգային նկարագրին եւ հայ կնոջ կերպարին
http://www.lragir.am/index/arm/0/society/view/100072


Տկլոր ու հիվանդ երկրիդ էլ մեռնել չկա. Սամվել Մկրտչյանին

«Ուլիսեսը» մեկ մարդու կատարմամբ մահափորձ էր, հրապարակային ինքնահրկիզում։ Եվ եթե այս երկրում չի գտնվել գոնե մեկ հաստատություն, որն աջակցեր մարդուն կամ գոնե երեք մարդ, որ կլաներ քաղաքակրթական այս մանիֆեստը, ուրեմն՝ վերջ. սա գույժ է։ Գույժ. խոնարհեք երկրի դրոշը, ծնկի իջեք ամենաչարչարված մարմնի առջև, աղոթեք բոլորդ, լսո՞ւմ եք, բոլորդ աղոթեք, բայց ի սեր Աստծո, ձեր հոգիների փրկության համար։
http://www.tert.am/…/n…/2014/12/08/samvel-mkrtchian1/1528982


Շնորհավոր ծնունդդ, սիրու՛ն Սողոմոն

Հաջորդ վայրկյանին ես համբուրում էի անծանոթ, խիստ հայացքով տղամարդու նկարը հենց միայն նրա համար, որ նա տղամարդ էր: Ես շնորհակալ էի նրան կյանքովս, նա ապահովեց իմ մանկության խաղաղ կյանքի շարունակելիությունը, նա ապահովեց իմ օրվա երջանկությունը, նա քշեց անհասկանալի տեղից եկած զարհուրելի կպչուն միտքը, տագնապս, նա վերդարձրեց մանկությունս: Լուսանկարի ներքևում գրված էր «Սողոմոն Թեհլերեան»:
http://zham.am/am/news/24736.html


Ընդդեմ հիշողության կորստի. Դու ճանաչո՞ւմ ես ինձ

Նախախնամություն է գուցե. անհաս ու ցանկալի Եվրոպայից գա մեկն ու ցույց տա մեզ մեր իրական տեղը, գա իր հիացմունքը հայտնելու բաների մասին, որ մենք, անկեղծ լինենք, միշտ չէ, որ նույնքան հիացմունքով ենք հիշում, ինչն այդքան հիմնարար չի թվում մեզ, որ հենվենք, ու այնքան ամուր չենք կարծում, որից հրվենք նոր թռիչքների…
http://www.panorama.am/…/…/10/27/gianfranco-ravasi-varuzhan/


Երևանն աշխարհի ամենագեղեցիկ կանանց ու ամենաշատախոս տաքսիստների քաղաք է

Երևանը մեծ քաղաք է, տիկնայք և պարոնայք, լավ քաղաք է, սրտաբաց ու ջերմ քաղաք է, կենդանի ու շնչող քաղաք է, ապրելու ու վայելելու քաղաք է, երեխա մեծացնելու ու ծնողների կողքին լինելու քաղաք է, Երևանը կարեկից ու ձեռք մեկնող քաղաք է, մարդաշունչ ու մարդկային քաղաք է, անձնագրով շաաաատ ծեր ու շենքերով մանուկ քաղաք է Երևանը, աշխարհի ամենագեղեցիկ կանանց ու ամենաշատախոս տաքսիստների քաղաք է... հրաշք քաղաք է Երևանը...
http://blognews.am/arm/news/193079/erevann--ashkharhi-amenagexecik-kananc-u-amenashatakhos-taqsistneri-qaxaq-e.html

Թե ինչպես ճաշեցինք Blognews-ի խորհուրդներով

Երեկ կարդացի սա http://blognews.am/arm/news/68687/qyababi-patrastman-exanaky.html
Ասցի փորձեմ:
Ամեն ինչ առա ոնց որ գրած էր, պատրաստեցի ու սառեցրեցի, ոնց որ խորհուրդ էր տրվում:
Հետոն նայեք ինքներդ:
photo
photo-1

Տանը համով բորշ կար: Լավ էր, սոված չմնացինք ՃՃՃ

անխուսափելի միջինացման մեխանիկան

Թափառող մտքերը ո՞նց են բռնում: Սրանք արագության տակ բավականին հետաքրքիր են թվում, գունեղ, երբեմն էլ՝ լուսավոր: Ասում են՝ ամենապայծառ աստղերը կապույտ աստղերն են. թափառող մտքերի մեջ էլ կապույտ երանգ եմ տեսնում: Ամենից հաճախ դրանք վրա են տալիս հենց այն պահերին, երբ ամեն ինչ կարծես հանգիստ է, լուռ ու ոչինչ չի խանգարում միտքը հավաքելու, լրամշակելու ու ի պահ տալու համար: Բայց արի ու տես, որ հենց այդ ամենահարմար պահի լուսավոր մտքերը մեծ քանակությամբ ծնվելու ու այս ու այն կողմ փախնելու բնավորություն ունեն: Կգան, կֆռֆռան ու կկորեն: Անհետ: Իսպառ ջնջելով ուղեղից անգամ թեմատիկան: Ի՜նչ ափսոս է: Փոխարենը տառակերության պարտադրված բեռի տակ եկող՝ օրվա մեյնստրիմով թելադրված մտքերն էնքան մնայուն ու կպչուն են, որ չես էլ կարող փախնել դրանցից, անգամ եթե շատ ուզես: Արդյունքում, անկախ քեզնից դառնում ես մեկը բոլորից, ակամա համալրում ես ընդհանուր երաժշտության տակ բերանը բացող փակողների շարքը, դառնում ներդաշնակ, միագույն, հետևաբար նաև անասելիք: Մեկը լիներ հուշեր՝ ո՞նց են բռնում թափառող մտքերը:

калейдоскоп

Ինքնախաբեության ապակիների միջից հստակ անցումներ չեն դիտվում: Կուսակցությունները, գաղափարախոսությունները, տեսությունները, տիեզերաբանությունները ոչ այլ ինչ են, քան իրականության ընկալման հատուկ ուղղորդիչներ: Որքան շատ խորանաս, որքան առաջ շարժվես դեպի հասարակայնացված մարդ ճանապարհով, այնքան սևն ու սպիտակը մաքուր վիճակում ընկալելուց կհեռանաս: Չես հավատու՞մ. կարդա՛ Եվրախորհրդարանի բանաձևը էն ճիճուի մասին: Ամենևին չեմ որակում այդ բանաձևը. դա հենց առավելագույնն էր, որ կարող է անել ժամանակակից գերքաղաքակրթված մարդը սևն ու սպիտակը մատնացույց անելու գործում: Սև երանգներով լղոզում: Սա է սևը...
Ժամանակ գտնեմ՝ փոքրիկիս կամ աթար չորացնող գյուղի ծանոթ պապիկին խնդրեմ պատմել ինչպիսինն է մաքուր կանաչը կամ դեղինը... 

ուֆֆֆֆֆ

Պապս երկու պատերազմ ա անցել, էս վերջինում ազերները խլեցին ամեն ինչ, տուն տեղն էլ այրեցին աչքի առաջ: Շատ բան ա տեսել:

Երեկ չէ անցած օրը ուղեղի կաթված ստացավ պապս: Մայրս ասում ա դրանից առաջ ամբողջ գիշեր անընդհատ խոսում էր ու դողում: Ասում ա նաև վախեցած էր: Երեկ ականատես գտնվեց: Պատմեց, որ քաղաքային այգում հարբած երիտասարդներ տհաճ խոսքեր են ասել նախագահի հասցեին, պապս մոտեցել ա, սաստել: Քաշքշել են խեղճ մարդուն, վախեցրել, ասել են /.../ էս կուսակցությունից բացի ով որ.... ուտենց: Էդ ամեն ինչը հետո նա անընդհատ վերապրել ա ամբողջ գիշեր, իսկ առավոտյան ....

Հիմա կոմայի մեջ ա: Վերակենդանացման բաժանմունքում: Ծանր ա:

Ցավոտ ա շատ:

Զերմուկ vs San pellegrino

Քյառթու ուտելուց հետո "Վատ եմ" հայտարարություններին որպես կանոն ստանում ենք նույն հորդորը` ջերմուկ խմի: Հա ու ջերմուկեղենը /բջնին ու արզնին էլ վատ ջերմուկ չեն/ հաճախ էլ օգնում ա: 
Հիմա թող ձեռք բարձրացնեն նրանք, ում գոնե մեկ անգամ "Վատ եմ"-ի ժամանակ ասել են "San pellegrino խմի" կամ որևէ այլ ներմուծված գազով ջուր: Դժվար: Հա, իմիջիայլոց, փորձել եմ, դրանք չեն օգնում:
Էս "գիտափորձիս" ու դրա արդյունքների կապակցությաբ սենց եմ մտածում. էդ ֆիրմեննի ջրերը նուրբ են, քաղաքակակիրթ են, մելոդիկ են, ուծի պուծի են ինչ են` իրենց ծագման վայրի ժողովուրդների իսկը հագովն են: Մերն ուրիշ պատմություն ա: Աշխարհի էս հատվածը, որ մեզ ինչ-որ ձև ու բովանդակությամբ ծնել  ա,  քյառթու ուտելու շնորհք ա տվել, հետո էլ դրանից չմեռնելու համար քյառթու հանքային ջրեր` որպես դարման: ճիշտ էնպես, ինչպես հակաթույն պարունակող բույսերը սովորաբար աճում են այն տեղերում, որտեղ օձեր կան:
Ու հիմա սենց էլ ապրում ենք... աշխարհի թսիկ գազով ջրերի վրա թքած ունենալով:

երբ գրպանահատը հանդիպում է Բուդդային, տեսնում է միայն նրա գրպանները…

էլի ձգտում ես օլիմպի՞, բայց դու հենց օլիմպում ես, դու ես հենց օլիմպը… դու ուսերին ես, ուսերից վերև արդեն ազատ անկում է` բնության օրենքն է: անընդհատ ապացուցել ուսերին, որ դու ես օլիմպում, անհեթեթ է, քանի որ դու իսկապես օլիմպում ես ու ուսերն են քեզ պահում օլիմպում: Անշուշտ, դու իսկապես արժանի ես, դու իսկապես օլիմպն ես: բայց ուսերի վրա միայն: ավելի վերև` միայն ուսերով հանդերձ` ավելի վերև ուսերով, որոնց նաև դու պիտի բարձրացնես:

Հ.Գ. Ադամանդը, որ դու փնտրում ես, գտնվում է քեզ շատ մոտ, ավելի մոտ, քան քո շնչառությունը, իսկ դու այն փնտրում ես Բուդդայի գրպաններում…

2011թ. բլոգպոստերի իմ ընտրած տասնյակը

1. Տեսակին սիրտը 
http://umood.livejournal.com/12013.html

2. Հասարակություն, հավսաաար 
http://khlurd.livejournal.com/462228.html

3. Պատկերազարդ այբուբեն քաղաքական 
http://ovanitas.livejournal.com/32805.html

4. Հոբ. Ի՞նչ եմ արել, որ պատժում ես
http://mar-amirchanyan.livejournal.com/271675.html

5. Սերունդների պարտականությունների ու երկրի ապագայի մասին 
http://ahousekeeper.livejournal.com/996898.html

6. Սեր չկա 
http://noni-no.livejournal.com/531391.html   

7. Об эмиграции, патриотизме и желудке 
http://www.pigh.tv/2011/02/07/%D0%BE%D0%B1-%D1%8D%D0%BC%D0%B8%D0%B3%D1%80%D0%B0%D1%86%D0%B8%D0%B8-%D0%BF%D0%B0%D1%82%D1%80%D0%B8%D0%BE%D1%82%D0%B8%D0%B7%D0%BC%D0%B5-%D0%B8-%D0%B6%D0%B5%D0%BB%D1%83%D0%B4%D0%BA%D0%B5/

8. Ներկայի ճիչը... 
http://angel-helios.livejournal.com/73127.html

9. Мать-Армения 
http://angel-xiligan.livejournal.com/725404.html

10. ՊըԳըՇը 
http://dabavog.livejournal.com/554324.html

Սերնդակռիվ արդի

Դե հա, հայրերի ու որդիների կռիվը ի սկզբանե էր: Խնդալու է, բայց սա այն քիչ դեպքերից ա, երբ հազարամյակների կտրվածքում անգամ երկու տասնամյակն է բան փոխում. ու էլի աշխարհընկալումների տարբերությունը, էլի ճշտի տարբեր ընկալումները ու էլի…

Մեր օրերում ինչ-որ գեփը շատ ավել մեծ էղավ ոնց որ: Տարբեր տիպի ջոփսերը, ցուկենբերգերն ու գեյթսերն էնբես խառնին ամեն ինչ իրար, որ սովորական 20-ամյա գեփը մի հավեժություն դառավ: Հիմա հայրերի ու որդիների կռիվը նորեկած այլմոլորակայինների հետ գյալաջիի տպավորություն ա թողնում: Վերջը լավ ըլնի…